Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
27.06.2017 | 10:05

...թե չնայած «Գազպրոմի» նախագահ Ա. Միլլերի վերջին երևանյան այցի հիմքում էներգետիկ խնդիրներն էին, այնուհանդերձ, թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումների ընթացքում չեն անտեսվել նաև քաղաքական որոշ հարցեր: Մասնավորապես խոսել են ներկայիս կառավարության գործունեության և վարչապետի հեռանկարների շուրջ:

Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, Ա. Միլլերի հետ զրույցում Սերժ Սարգսյանը բավականին դրական է գնահատել Կարեն Կարապետյանի գործունեությունը և հեռանկարները: Պատահական չէ, որ «Գազպրոմի» նախագահը հեռուստաընկերություններին տված կարճ հարցազրույցում նույնպես հատուկ շեշտել է, որ Հայաստանի տնտեսությունում լուրջ աշխուժություն է նկատվում:

Դիտվել է՝ 28545

Մեկնաբանություններ